Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Ծամողական ֆունկցիան և հիշողությունը. nairimed.com

Ծամողական ֆունկցիան և հիշողությունը. nairimed.com

Վերջին տասնամյակներում մարդկության սննդակարգի բնույթի կտրուկ փոփոխությունը հանգեցրել է ծամողական ակտիվության նվազմանը։ Հայտնի է, որ ծամողական ակտիվության նվազումը բացասական ազդեցություն ունի դիմածնոտային շրջանի զարգացման վրա: Սակայն պարզվում է, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև գլխուղեղի ֆունկցիաների զարգացման վրա:

Ծամողական ակտիվության և գլխուղեղի ֆունկցիայի միջև կապը, չնայած իր կարևորության, դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։ Այն կարևոր է մասնավորապես՝ երեխաների մոտ հիշողության և ուսուցման պրոցեսների խաթարման, ինչպես նաև՝ ծերունական տարիքում գլխուղեղի որոշ ֆունկցիաների խանգարման պատճառները հասկանալու և կանխելու համար։

Ճապոնիայում մի քանի հետազոտությունների (http://dx.doi.org/10.1177/0022034517708771) արդյունքում պարզվել է, որ մկների մոտ փափուկ սնունդ օգտագործելիս ճնշվում են ոչ միայն դիմածնոտային ոսկրերի և մկանների զարգացումը, այլ նաև դիտվել են վարքագծային փոփոխություններ, որոնք ցուցադրում են տարածական հիշողության և ուսուցման ֆունկցիաների նվազում:

Հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ ծամողական ֆունկցիայի փոփոխությունները կարգավորում են գլխուղեղի հատվածներից մեկում՝ հիպոկամպում նյարդային բջիջների զարգացումը, ակտիվությունը (Հիպոկամպը մեծամասնությամբ պատասխանատու է հիշողության համար):

Հետազոտության արդյունքները ենթադրում են, որ ծամողական ապարատի ֆունկցիայի պահպանումը կկանխարգելի ծերունական դեմենցիան, հիշողության կորուստը և ուսուցման խանգարումները։

Հոդվածի հեղինակ դիմածնոտային վիրաբույժ

Արսեն Գրիգորի Շալջյան

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ